Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նոր նախարարությո՞ւն

Նոր նախարարությո՞ւն
06.11.2014 | 12:17

«Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միացվում են։ Ձևավորվելու է նոր տնտեսական ինտեգրման նախարարություն»,- կառավարության նիստի սկզբում ոմանց համար աչքալուսանք, իսկ ոմանց համար էլ դժբախտ լուր հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Չասվեց, սակայն, թե ով կղեկավարի նոր ստեղծվող նախարարությունը։ Ամենայն հավանականությամբ, այդ նորությունը կհնչի նիստի վերջում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ