Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Գոլորշացան»

«Գոլորշացան»
17.11.2014 | 19:26

Նոյեմբերի 17-ին ԱԺ արտահերթ նիստը, ուր քննարկվում էր 2015-ի պետբյուջեի նախագիծը, անցավ գրեթե կիսադատարկ դահլիճում։ Առավոտյան պատգամավորներն ընդամենը գրանցվեցին, իսկ կեսօրից հետո «գոլորշացան»` շատերի հետքն անգամ չմնաց։ Փաստենք, որ կառավարության ողջ կազմը նիստում ներկայացված էր ֆինանսների փոխնախարարներ Պավել Սաֆարյանի և Վախթանգ Միրումյանի դեմքերով։ Ինչևէ, քննարկումներն ընթանում են և այս շաբաթ արտահերթը կշարունակվի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ