Հասարակածային Գվինեայում ավարտին է մոտենում աֆրիկյան ազգերի գավաթի ֆուտբոլի առաջնությունը: Առաջին կիսաեզրափակիչ հանդիպումում, ինչպես սպասվում էր, Կոտ դ’Իվուարի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմած Գանայի ու Հասարակածային Գվինեայի ընտրանիները մրցեցին երեկ ուշ երեկոյան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ