Coachworldranking.com կայքէջը հանրությանն է ներկայացրել աշխարհի լավագույն մարզիչների թարմացված տասնյակը: Աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր Կառլո Անչելոտին, ում հաջորդում է մադրիդյան մեկ այլ ակումբի` «Աթլետիկոյի» ղեկակալ Դիեգո Սիմեոնեն: Պեպ Գվարդիոլան («Բավարիա») երրորդ հորիզոնականում է, ՈՒնայի Էմերին («Սևիլիա»)` չորրորդ, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Լուիս Էնրիկեն («Բարսելոն»):
Երկրորդ հնգյակում են Ժորժե Ժեզուշը («Բենֆիկա»), Ժոզե Մոուրինյոն («Չելսի»), Լորան Բլանը («Պարի Սեն Ժերմեն»), Արսեն Վենգերը («Արսենալ»), Յուրգեն Կլոպը (Դորտմունդի «Բորուսիա»):
Հետաքրքրական է, որ լավագույն տասնյակում առավել ներկայացվածներն իսպանական ակումբների մարզիչներն են: Ըստ մարզիչների ազգային պատկանելության, գերիշխողը դարձյալ իսպանացիներն են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ