BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մեզ հետ է»

Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մեզ հետ է»
11.02.2015 | 18:40

«Մենք լավ էինք անում, որ գնում էինք ու էլի ենք գնալու: Ոչ ոք մեզ չի կարող իր կամքը թելադրել: Մենք ենք որոշում՝ ի՞նչ անել: Ինչպես արցախյան պատերազմի ժամանակ ամբողջ Հայաստանից, սփյուռքից հարյուրավոր, հազարավոր մարդիկ վազելով հասան Արցախ՝ պաշտպանելու Արցախի հողն ու արցախցուն, այսօր էլ տարբեր կողմերում բնակվող մեր հայությանն ապրիլի 24-ին հրավիրում ենք Երևան, ձերբազատվելու այս ռեժիմից»,- այսօր հայտարարել է Ժիրայր Սէֆիլյանը` վերստին հաստատելով իրենց քայլերի արդարացիությունը: Ավելին, Սէֆիլյանը արցախցու անունից էլ է խոսել. «Բացի մեր ազգի տականքից, մենք Արցախում ուրիշ հակառակորդներ չունենք: Բայց նրանք էլ Արցախում տոկոս չեն կազմում: Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը մեզ հետ է, չկասկածեք: Արցախի ժողովուրդը շատ ավելի կեղեքված է, քան Երևանի ժողովուրդը»: Առաջիկայում «Հիմնադիր խորհրդարանը» ավտոերթ է անելու նաև դեպի Գյումրի, իսկ ապրիլի 24-ի ծրագրածն էլ ուժի մեջ է: «Խառնակչություն չենք անելու, չենք խոչընդոտելու զոհերի ոգեկոչման արարողությանը, խաղաղ գործընթաց է լինելու»,- խոստացավ ազատամարտիկը:
Այս իշխանությունները Սէֆիլյանի համար հակառակորդներ են. «Սա լոկ ապիկար իշխանություն չէ, այլ հակառակորդ, որը միտում ունի մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու: Երկրում տեղի ունեցող այս մարդաթափությունը ցեղասպանության է նմանվում: Այժմ մենք պատրաստ ենք հարվածը վերցնելու մեզ վրա: Սակայն բռնությանը բռնությամբ պատասխանելու ենք, երբ մեր կողմից մոբիլիզացված ժողովրդի վրա հակառակորդը ձեռք կբարձրացնի»:
Ի դեպ, Սէֆիլյանի հայտարարություններին արձագանքել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը` Սէֆիլյանի և Ադրբեջանից հնչող հայտարարությունների միջև նմանություն տեսնելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ