Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Կընկնի ու շանսատակ կլինի»

«Կընկնի ու շանսատակ կլինի»
04.03.2015 | 00:18

«Ով որ մի լումա թաքցնի պետությունից՝ մաքսայինի պետերից սկսած, մինչև մանր ու միջին ձեռնարկատերերը, նրանց հերը պետք է անիծվի, նրանք պետք է սնանկացվեն»,- այսօր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ նրանք, որոնք որոշում են կայացնում, չպետք է լինեն կոռուպցիայի դաշտում:

«Համաշխարհային փորձն ասում է, որ չի կարող ճյուղի վրա նստածը ճյուղը կտրի, որովհետև կընկնի ու շանսատակ կլինի: Բայց դուք ասում եք` ոչ, կարող է: Նա, ով ղեկավարում է կոռուպցիան, կարող է վերահսկել կոռուպցիան: Հակառակ բանն եք ուզում անել, չի լինի այդպես: Միջին մտավոր կարողություններ ունեցող մարդը շատ լավ հասկանում է, որ դուք չեք պայքարում չարիքի դեմ: Թեորեմը սա է՝ վերահսկողությունը պետք է իրականացվի ընդդիմության կողմից: Դուք ասում եք, որ դա չի կարող տեղի ունենալ: Չի կարող, դրա համար էլ դուք միշտ կդոփեք տեղում: Այս ռեգրեսը կշարունակվի: Իսկապես, բոմժանոցի է նմանվել պետությունը»,- շարունակեց պատգամավորը` «բոմժի» կարգավիճակը «հստակեցնելով»:
«Պետք է ստվերի դեմ պայքարողը ցույց տա, որ ինքը ստվերի հետ կապ չունի, որ իսկապես, բիզնեսն ու իշխանությունը տարանջատված են, որ հնարավորություն չի ստեղծում, որ ամեն մի տգետ կամ չգիտեմ ինչ, ինչ-որ կապերից օգտվելով՝ գա տեր կանգնի տնտեսությանը և տնտեսությունը տանի դեպի ախոռ: Այսօր այս դեգրադացիան ավելի ակնհայտ է, քան 90-ականներին: Մենք խոր դեգրադացիա ենք ապրում ամեն ոլորտում: Վստահ եմ, որ դուք ավելի մտահոգ եք, եկեք նստենք, մի քիչ մեզ հարգելով, մեր տրամաբանությունը հարգելով, մեր գրագիտությունը հարգելով՝ այնպիսի օրենքներ ու որոշում բերենք, որից մեր պետությունը օգտվի: Բոմժանոց ենք»,- շեշտեց Ռուբեն Հակոբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ