Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սմբատ Մարգարյանի արծաթը

Սմբատ Մարգարյանի արծաթը
13.04.2015 | 14:04

Թբիլիսիում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մեր մարզիկներից միակ մեդալային ելույթն առայժմ ունեցել է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նրանն են երկամարտի ու հրում վարժության արծաթե մեդալները:
Մեդալային ելույթի ակնկալիք կար և 69 կգ քաշային կարգում հանդես եկած Վանիկ Ավետիսյանից (ի դեմս Ռոստամ Կարապետյանի, այստեղ մենք ունեցել ենք և երկրորդ մասնակից), սակայն ծանրորդը չի արդարացրել սպասումները:
Կանանց ընտրանուց առայժմ ելույթ ունեցած միակ ծանրորդը Աննա Գովելյանն է: Նա 53 կգ քաշային կարգում ցույց է տվել վեցերորդ արդյունքը:
Երեկ մրցահարթակ դուրս եկան 58 (կանայք) և 77 (տղամարդիկ) կիլոգրամ քաշայինները: Մեր մարզիկների այս ու հետագա մրցելույթների մասին կպատմենք թերթի հաջորդ համարում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 859

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ