ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Վերջն ուրվագծվում է

Վերջն ուրվագծվում է
14.04.2015 | 12:13

«Բավարիան» ու «Չելսին» վստահ գնում են չեմպիոնության, նույնն անում է և «Յուվենտուսը», չնայած արտագնայում կրած անսպասելի պարտությանը, «Սևիլիան» «Բարսելոնի» հետ խաղում վաստակում է մեկ միավոր, ու դա ավելի շատ հօգուտ Մադրիդի «Ռեալի» է, մանչեստրյան ակումբների դիմակայությունում Ագուերոն խփում է հանդիպման առաջին ու վերջին գոլերը, սակայն դրանք «Սիթիին» չեն փրկում պարտությունից։ Ընդհանուր գծերով սրանք են անցած հանգստյան օրերի թերևս ամենատպավորիչ փաստերը, որոնք այնուամենայնիվ ամբողջության մեջ միասնական պատկերացում չեն տալիս եվրոպական թոփ հնգյակում ծավալված իրադարձությունների դրամատիզմի մասին:

ԻՍՊԱՆԻԱ
«Սևիլիան» փառահեղ ճակատամարտ տվեց «Բարսելոնին»` փրկելով բառիս բուն իմաստով տանուլ տված խաղը, զի ընթացքում զիջելով 0։2 հաշվով, կարողացավ հաշիվը հավասարեցնել ու արգելակել կատալոնյան ակումբի ընթացքը: Սա, ըստ էության, վերականգնեց իսպանական առաջնության ինտրիգը, քանզի «Էյբարի» նկատմամբ «Ռեալի» տոնած հաղթանակը (3:0) արքայական ակումբին հիմնական մրցակցից արդեն պահում է երկու միավորի հեռավորության վրա: Միավորների կորուստ արձանագրեց նաև «Աթլետիկոն» «Մալագայի» հետ խաղում (2:2), ինչը սակայն մադրիդցիներին չխանգարեց մնալ երրորդ տեղում: Նրանք ունեն 66 միավոր: «Բարսելոնինը» 75 է, «Ռեալինը»` 73:


ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում շարունակում են հաղթական ելույթները «Բավարիան» ու «Վոլֆսբուրգը»: Մյունխենցիները հերթական հաղթանակը տոնել են Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ (3:0), «Վոլֆսբուրգը» պարտության է մատնել «Համբուրգին» նրա իսկ դաշտում (1:0): Առաջատար եռյակից հաղթական է եղել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ելույթը, որը 3:1 հաշվով առավելության է հասել Դորտմունդի համանուն ակումբի նկատմամբ: Սա վերջիններիս երկրորդ անընդմեջ պարտությունն էր: «Բավարիան» ունի 70, «Վոլֆսբուրգը»` 60, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»` 53 միավոր:

ԱՆԳԼԻԱ
«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ արտագնա խաղում «Չելսին» ևս երեք միավոր ավելացրեց ունեցած 70-ին, թեպետ այդ հաղթանակը (1:0) բավական ծանր տրվեց: Համենայն դեպս, հանդիպումից Մոուրինյոյի «բերկրանքն» այնքան մեծ էր, որ լուն հոնքից ընկներ` հազար կտոր կլիներ: Փոխարենը միանգամայն այլ ցնծություն էր Արսեն Վենգերի հոգում, թեպետ «Արսենալը» նմանատիպ արդյունք է գրանցել «Բյորնլիի» հետ խաղում: Աղքատիկ հաշիվներով ավարտված այս խաղերի հենքի վրա միանգամայն գոլային հրավառություն կազմակերպեցին «Մանչեստր Յունայթեդն» ու «Մանչեստր Սիթին»` դիմակայությունում արձանագրելով դարպասի վեց գրանցում` 4:2: «Արսենալն» ունի 66, «Մանչեստր Յունայթեդը»` 65 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Տուրի հերթականում «Յուվենտուսը» «Պարմայի» հետ արտագնայում թույլ տվեց երեք միավոր կորցնելու շռայլություն (0:1), սակայն նրա պոկվածությունն այնքան մեծ է հետապնդողներից, որ դա ոչնչով չազդեց մրցաշարային աղյուսակում «ծեր սինյորայի» ունեցած դիրքերի վրա: «Յուվենտուսի» միանգամայն անխռով առօրյայի կողքին մրցանակային տեղերի համար կենաց-մահու կռիվ են տալիս «Լացիոն» ու «Ռոման»: Առաջինը 4:0 հաշվով հաշվեհարդար տեսավ «Էմպոլիի» հետ, երկրորդը ոչ մի կերպ դուրս չի գալիս խաղերը խաղաղ արդյունքով ավարտելու թմբիրից. «Թուրինի» հետ արտագնան ավարտվել է 1:1: «Յուվեն» ունի 70, «Լացիոն»` 58, «Ռոման»` 57 միավոր:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում 62 միավորով աղյուսակը գլխավորում է «Պարի Սեն Ժերմենը»: Նրանից մեկ միավորով է հետ մնում «Լիոնը»: Այս երկուսից 32-րդ տուրն ավելի վաղ սկսեց «Մարսելը» և արտագնա խաղում պարտվեց «Բորդոյին»` 0:1: «Մարսելն» ունի 58 միավոր:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ