ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլովի հանդիպումը դիվանագիտական սկանդալի է վերածվել: Հարևան պետությունը` Վրաստանը, ըստ դիվանագիտական խողովակների պնդումների, «գազազած» է, ու Հայաստանից աջուձախ «հաշիվ» է պահանջում: Չնայած հայկական կողմի կցկտուր «արդարացումներին», իրականում այստեղ էլ, մեր աղբյուրի պնդմամբ, իշխանության վերին օղակներին խիստ զայրացրել է Գալուստ Սահակյանի «ինքնագլուխ» քայլը: Նույն աղբյուրի փոխանցմամբ, նախագահականից «ուսուցողական» դաս են տվել ԱԺ ղեկավարին՝ այսուհետ չհաշվարկված, չմտածված գործեր չբռնել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ