2014-ի բյուջեի կատարողականն արդեն Ազգային ժողովում է: Առաջիկայում այն քննարկվելու է հանձնաժողովներում և դրվելու է քվեարկության: Հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, սպասվում են բավականին բուռն քննարկումներ:
Հովիկ Աբրահամյանի կառավարության այս «հաշվետվությունը» կարևորվում է այնքանով, որ վարչապետի աշխատանքի մեկամյա արդյունքն է ի ցույց դնելու:
Մամուլում վերջերս լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է՝ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտ տա պաշտոնին, ուստի այս առումով ևս բավականին կարևորվում է նրա գործունեության «փաստացի» գնահատականը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ