Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարապետյանի ոսկե մրցելույթը

Կարապետյանի ոսկե մրցելույթը
12.06.2015 | 01:04

Վրոցլավում (Լեհաստան) ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին հայերս մասնակցում ենք երեք մարզիկով, գրանցվել է մեր ընտրանու առաջին հաջողությունը: 77 կգ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը եղել է մրցակցությունից դուրս ու նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը` երկամարտում ցույց տալով իր համար բավական համեստ արդյունք` 335 կիլոգրամ։
Նշենք, որ առաջնությունն այնքան էլ հարթ չի եղել նրա համար: Իր համար ուժեղագույն վարժությունում` պոկումում, Անդրանիկը միայն երրորդ մոտեցումից է սանձահարել նախապես պատվիրած 155 կիլոգրամը: Ի դեպ, այստեղ արծաթե մեդալ նվաճած իրանցի Ալի Միրին բավարարվել է 150 կիլոգրամով: Հրում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ մեր մարզիկը գլխավերևում է պահել 180-կիլոգրամանոց ծանրաձողն ու երկամարտում ստանձնել լիդերությունը: Մրցության հետագա ընթացքը ցույց է տվել, որ այդ 180-ը լիովին բավարարել է երկամարտում դիրքերն այլևս ոչ մեկին չզիջելու համար: Այստեղ նաև փոքր ոսկին ձեռք գցելու համար Անդրանիկը գրոհել է 184 կիլոգրամը, սակայն փորձը եղել է անհաջող, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվել է: Արդյունքում մեր մարզիկը, ի հաշիվ անձնական ավելի ծանր քաշի, հրումում ճանաչվել է չորրորդը:
Դատելով նախապես պատվիրած քաշից` 85 կգ քաշային կարգը ներկայացրած Նորայր Ավետիսյանը նույնպես պիտի լիներ մրցանակակիրների թվում, սակայն այստեղ կա՛մ գերագնահատել են մարզիկի հնարավորությունները, կա՛մ էլ առաջնությունում գործերն այլ կերպ են դասավորվել: Երկամարտում Նորայրի ցույց տված 333 (145+188) կիլոգրամը եղել է վեցերորդ արդյունքը: Քաշային այս կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 353 (156+197) կգ արդյունք ցույց տված չին ծանրորդ Ժաո Յոնգչաուն:
Մեր վերջին մասնակիցը` Սիմոն Մարտիրոսյանը, մրցելու է գերծանր քաշային կարգում: Եթե անակնկալներ չլինեն, պատանեկան խաղերի օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը պիտի որ վերադառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ