«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
28.07.2015 | 00:35

Նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, և քրթմնջյունն ու շշնջյունն անգամ չեն մնա ծածուկ։ ՈՒստի այսուհետև զգո՛ւյշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից խնայեցե՛ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին։ Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։ Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար, և աշխարհի գործերը փրկության համար են։ Ո՛չ մահաբեր թույն կա նրանց մեջ, և՛ ոչ էլ դժոխքի թագավորություն՝ երկրի վրա, որովհետև արդարությունը անմահ է։


Իմաստություն Սողոմոնի 1. 10-15

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ