Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բարսելոնի» սև օրը

«Բարսելոնի» սև օրը
25.09.2015 | 10:17

Իսպանիայի առաջնության հինգերորդ տուրում հյուրընկալվելով «Սելտային»` «Բարսելոնը» խայտառակ պարտություն կրեց 1։4 հաշվով: Սա ընթացիկ մրցաշրջանում կատալոնցիների առաջին անհաջողությունն էր ու վերջին յոթ տարում երեք գնդակի տարբերությամբ առաջին պարտությունը: Հետաքրքրական է, որ «Սելտայի» անհավանական հետագծով ու նույնքան անհավանական գեղեցիկ առաջին գոլի հեղինակն այն նույն Նոլիտոն է, ում, ասում են, շուտով կարող ենք տեսնել կատալոնցիների կազմում: Որ պարտությունը կատարյալ շոկ էր բարսելոնցիների ու նրա միլիոնավոր երկրպագուների համար, չխոսենք, սակայն այդ շոկը շատ ավելի ծանր պետք է որ լինի հատկապես Լուիս Էնրիկեի համար, ով նախկինում մարզել է «Սելտան»:
«Բարսելոնի» այս պարտությունից լավագույնս օգտվեց Մադրիդի «Ռեալը»: Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տոնած հաղթանակը (2:1), Ռաֆա Բենիտեսի սաների համար չորրորդ անընդմեջն էր: Այն արքայականին հնարավորություն տվեց մրցաշարային աղյուսակում շրջանցելու «Բարսելոնին»:
Ասենք, որ Գերմանիայի առաջնությունում էլ կորուստներ եղան՝ ի դեմս «Հոֆենհայմին» հյուր գնացած Դորտմունդի «Բորուսիայի»: Վերջիններս որքան էլ ջանացին, չկարողացան երեք միավոր պոկել մրցակցից: Ավելին, դորտմունդցիները մոտ էին պարտությանը, եթե չլիներ Օբամեյանգի թնդանոթային կրակոցը: Նկատենք նաև, որ տանտերերը գրեթե մի ամբողջ խաղակես գործել են առանց գլխավոր մարզչի անմիջական ղեկավարության:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ