Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարունակում է մնալ առաջինը

Շարունակում է մնալ առաջինը
06.10.2015 | 10:52

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության իններորդ տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ալաշկերտն» արտագնա խաղում հանդիպեց «Գանձասարի» հետ: Տանտերերին հաջողվեց խփել հանդիպման ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գոլը: Արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2, ինչը հյուրերին օգնեց պահպանելու առաջատարությունը: Ասենք նաև, որ կարգապահությամբ չփայլած «Ալաշկերտը» հանդիպումն ավարտեց ինը ֆուտբոլիստով:
Առաջնությունում առաջին անգամ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Փյունիկը», որին հաջողվել է տասնմեկմետրանոցի իրացումից գրավել տանտերերի՝ «Բանանցի» դարպասը: Նվազագույն հաշիվը որոշեց նաև «ՈՒլիս»-«Շիրակ» հանդիպման ելքը: Գյումրեցիները միավորներով հավասարվեցին «Փյունիկին»: Տուրի «Միկա»-«Արարատ» հանդիպումը կայացավ երեկ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ