ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

86666-ն անցնելու է Երկրի կողքով

86666-ն անցնելու է Երկրի կողքով
10.10.2015 | 13:36

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ դեպի Երկիր է շարժվում 86666 հսկայական երկնաքարը, որը մեր մոլորակի կողքով կանցնի այս հանգստյան օրերին։ 2,5 կմ լայնությամբ երկնային մարմինն ամենամոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 10-ին։ Մեծ երկնաքարը Երկրին բախվելու դեպքում կարող է ավերածություններ առաջացնել, գիտնականները վստահ են, որ 86666-ն անցնելու է Երկրի կողքով։ Երկնաքարը հայտնաբերվել է 2000 մարտի 30-ին։

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ