Ամերիկյան մայր ցամաքում կայացած գեղասահքի գրան պրիի կանանց մենապայքարում հաղթել է տասնհինգամյա Եվգենյա Մեդվեդևան, ում մասնագետները մեծ կարիերա են կանխատեսում: Ի դեպ, այս աղջնակն անցած տարի բացարձակ հաղթող է եղել պատանեկան մրցաշարի բոլոր մեկնարկներում: Փաստորեն տարի չկա, որ ռուսները նոր ծագող աստղով չզարմացնեն մարզաշխարհը: Նոր իմիջով հանդես եկող օլիմպիական չեմպիոն Յուլյա Լիպնիցկայան վեցերորդն էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ