Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ երրորդը

Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ երրորդը
01.11.2015 | 12:22

Մադրիդի «Ռեալ»-«Լաս Պալմաս» դիմակայությունում /3:1/ դառնալով գոլի հեղինակ՝ Քրիշտիանու Ռոնալդուն եվրոպական լավագույն հինգ առաջնությունների պատմության մեջ դարձավ դարպասն ամենաշատ գրաված երրորդ ֆուտբոլիստը՝ կրկնելով անգլիացի Սթիվեն Բլումերի ցուցանիշը: Պորտուգալացին իր 317 գոլից 84-ը խփել է Անգլիայի, 233-ը՝ Իսպանիայի առաջնություններում: Ցուցակը 366 գոլով գլխավորում է Ջիմի Գրիվզը /Անգլիա/: Նրանից ընդամենը մեկ գոլ պակաս է խփել հանրահայտ Գերդ Մյուլլերը /Գերմանիա/: Գործող ֆուտբոլիստներից տասնյակում է միայն Լիոնել Մեսին՝ 288 /Իսպանիա, «Բարսելոն»/:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ