Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գումար պետք չէ, ճիշտը ցուլն ա

Գումար պետք չէ, ճիշտը ցուլն ա
04.11.2015 | 18:34

«Ձեր պատասխանից հասկացա, որ մեզ արտասահման թողնելը պետք է արգելել, որպեսզի չտեսնենք և չհամեմատենք: Դա էլ է տարբերակ»,- այսօր բյուջեի քննարկումների ժամանակ դիմելով գյուղնախարարին՝ հեգնեց ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով վերջերս է Չեխիայում եղել և համեմատականներ է անցկացրել: Պատգամավորին վրդովեցրել էր, որ մեզանում գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հայտարարվել, սակայն բավարար ֆինանսավորում չկա: «Մեր տված հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով 6 դոլարի է հասնում: Վերջերս Չեխիայում էինք, այդ նպատակով 200 եվրո էր հատկացվում, չհաշված, որ իրենց վարկի տոկոսներն ավելի ցածր են: Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս պավառոտ տար, որ հողը չփչացնի»,- նկարագրեց Խաչատրյանը: Իսկ Պավել Սաֆարյանը պատգամավորին առաջարկեց համեմատությունն անցկացնել համալիր, այսինքն՝ համեմատել նաև թոշակներն ու աշխատավարձերը, տնտեսության զարգացման ծրագրերը:

Քննարկման ընթացքում իր ոճին հավատարիմ մնաց ապարանցի Լյովա Խաչատրյանը: Երբ գյուղնախարարը նշեց, որ մի շարք ոլորտների համար անգամ բյուջետային հատկացումներ չկան, այդ թվում՝ արհեստական բեղմնավորմամբ գյուղատնտեսական կենդանիների բազմացման համար, պատգամավորը կատակեց. «Գումար պետք չի, ճիշտը ցուլն ա»:

Հավելենք, որ գյուղատնտեսության ոլորտին 2016-ին հատկացվելու է 15, 609 մլրդ դրամ, որից 6 միլիարդը վարկային և դրամաշնորհային ծրագրերն են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ