Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Խոսրով Հարությունյանը կարեկցեց Լևոն Զուրաբյանին

Խոսրով Հարությունյանը կարեկցեց Լևոն Զուրաբյանին
06.11.2015 | 00:27

Այս շաբաթ ընդդիմությունը, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «ցնցեց» ողջ քաղաքական դաշտը: Իշխանության երբեմնի ներկայացուցիչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին կոչ էր արել ՀՀ իշխանություններին հորդորել` ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց: Փոխարենն արժանացել էր ՌԴ պաշտոնյայի կոպիտ արձագանքին: «Իրատես»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նույնիսկ համապատասխան բառ չէր գտնում ՀԱԿ խմբակցության ղեկավարի այդ քայլը բնորոշելու համար: «Ես ընդամենը կարեկցում եմ նրան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել, ինչքա՞ն... Բառ եմ ուզում գտնել, չեմ ուզում անձնական վիրավորանք հասցնել, որ դիմում ենք... Ո՞Ւմ եք դիմում: Սա խոսում է այն մասին, որ տվյալ քաղաքական գործիչն այդպես էլ չհասկացավ ինչ է նշանակում անկախ Հայաստան: Սա վկայում է նաև այն մասին, որ եթե ինքը լիներ իշխանության, նույն ձևով էր աշխատելու: Դիմելու էր Ռուսաստանին, ասելով՝ ինձ օգնիր, սահմանադրությունն անցկացնեմ: Բոլորիս էլ կարեկցում եմ, որ այս տիպի ընդդիմություն ունենք»,- վրդովված նշեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Խոսրով Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ի հաջորդ՝ նոյեմբերի 10-ի համարում:

Դիտվել է՝ 697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ