Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սկսվում է նոր դարաշրջա՞ն

Սկսվում է նոր դարաշրջա՞ն
29.11.2015 | 16:10

Դյուսելդորֆում կայացել է Վլադիմիր Կլիչկո-Թայսոն Ֆյուրի մենամարտը: «Ես լավ էի պատրաստված: Թայսոնը շատ էր արագ ու եռանդուն: Ես զգում էի, որ ինձ չի բավականացում արագությունը, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել պահանջված հեռավորությունը: Ես գիտեի, որ պարտվում եմ, սակայն անհրաժեշտ բաղադրատոմս չունեի: Հուսով եմ, որ կլինի ռևանշ», մարտը տանուլ տալուց հետո ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտում գերծանր քաշային կարգում աշխարհի արդեն նախկին բացարձակ չեմպիոնը, ով Ֆյուրիի հետ ճակատամարտում կշեռքի նժարին էր դրել իր բոլոր չեմպիոնական գոտիները:
«Սա իրականության վերածված երազանք էր, -ասել է Թայսոն Ֆյուրին: -Ես հանուն դրա համառորեն աշխատել եմ: Ես պարզապես չեմ կարող հավատալ, որ հաղթել եմ Վլադիմիրին: Ուզում եմ քեզ ասել, որ դու մեծագույն չեմպիոն ես, սակայն այսօր եկավ նոր դարաշրջան»: Մենամարտից հետո բրիտանացի մարզիկը, ինչպես որ խոստացել էր, երգել է կնոջ համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ