ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

London Chess Classic-ում

London Chess Classic-ում
07.12.2015 | 20:31

Մեկնարկած London Chess Classic սուպերմրցաշարում Լևոն Արոնյանը երեք տուրից հետո ունի մեկուկես միավոր: Մեր գրոսմայստերը խաղաղ դաշն է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Ֆաբիանո Կարունայի, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի, անգլիացի առաջատար գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ: Պիտի ասել, որ մրցաշարն աչքի է ընկնում մրցակիցների բացառիկ խաղաղասիրությամբ: Անդորրը միակ «վրդովեցնողը» բուլղարացի Վեսելին Տոպալովն է, ով երկու պարտիաներում զիջել է մրցակիցներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ