Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների ժողովրդի կամարտահայտո՞ւմ

Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների ժողովրդի կամարտահայտո՞ւմ
09.12.2015 | 22:25

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, երեք օր անց, արձագանքել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կրնակի միջնորդավորված: Արձագանքել է ոչ թե անձամբ, այլ՝ «գրասենյակի» միջոցով, մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը ինքն իրեն հարց է տվել, ինքն էլ պատասխանել 2rd.am կայքում: Ինքնին հասկանալի է, որ դա մամլո քարտուղարի բենեֆիսը չէ, ի՞նչ է մտածում Վիկտոր Սողոմոնյանը, թեկուզ իբրև «գրասենյակ», սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին, նրա անձնական կարծիքն է և որևէ ազդեցություն ու նշանակություն չունի քաղաքական գործընթացի տեսակետից: Իսկ թե ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը՝ պարզվում է նրա մամլո քարտուղարի ինքնահարցազրույցից: Հարցին՝ հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառք, կարուսելներ, անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով, ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և երկրի ապագայի համար, եղել է պատասխան. «Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»:
Այսինքն՝ երկրորդ նախագահը կարծում է, որ հանրաքվեն լեգիտիմ չէ, բայց անձամբ չի ասում և ոչ ոք չի կարող նրան մեղադրել կամ դրվատել, որ ստում է կամ ճշմարտությունն ասաց: Ահա այսպիսի հարմար դիրք է ընտրել իր համար ՀՀ երկրորդ նախագահը, որ հանրաքվեին չի մասնակցել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացրեց 2005-ին, նույնքան լեգիտիմ, րոպեում 45 քվեարկողով վերջնահաշվարկում: Իսկ հանրաքվեից առաջ ՀՀ երրորդ նախագահը իր հեռուստահարցազրույցում ասաց, որ այս բարեփոխումները գուցե չէր ձեռնարկի, եթե Հայաստանում լիներ ամբողջովին նախագահական, ոչ թե կիսանախագահական համակարգ, փաստացի՝ նրա խոսքը երկրորդ նախագահի բարեփոխումների դեմ էր: Իսկ եթե երկրորդ նախագահը հանրաքվեն լեգիտիմ չի համարում, ինչո՞ւ չի միանում արդյունքը բողոքարկողներին, ինչո՞ւ «Նոր Հայաստանի» կողքին չէ: Ինչո՞ւ չի կանխում «երկրի ապագայի բազմաթիվ վտանգները»: Եթե չի կանխում, ինչո՞ւ է բարձրաձայնում իր տեսակետը՝ թեկուզ կրկնակի միջնորդավորված: Ո՞Ւմ համար է այս դետեկտիվը, եթե նա ի սկզբանե սահմանադրական փոփոխությունները համարել է սխալ և հիմա էլ կարծիքը չի փոխել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ պիտի լինի Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ Հայաստանին վերաբերող, որ ՀՀ երկրորդ նախագահը հստակ հայտնի իր տեսակետը, քաղաքական նպատակներն ու ծրագրերը: Ի՞նչն է նրան կաշկանդում, տնտեսական անխուսափելի «պատժամիջոցնե՞րը», Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճակատագի՞րը, «Ղարաբաղցին ղարաբաղցու դեմ դուրս չի՞ գա»-ն, պայմանավորվածություննե՞րը, որ խախտվելու դեպքում քաղաքական ստատուս քվո է փոխվելու: Ի՞նչը: Եվ ի՞նչն է, որ նրան, այնուամենայնիվ, հանգիստ չի տալիս ու կրակի պես մեկ մխում է, մեկ կայծկլտում, մեկ բոցկլտում: Ժամանակը չէ՞ «այո»-ի ու «ոչ»-ի միջև կողմնորոշվելու: Հայաստանում այլևս համաժողովրդական նախագահական ընտրություններ չեն լինելու, բայց մինչև 2017-ը մնացել է մեկուկես տարի: Ժամանակը աշխատում է գործող իշխանության օգտին՝ այս պայմաններում:

Դիտվել է՝ 938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ