Օրերս Բարսելոնում կայացած գեղասահքի Մեծ մրցաշարի եզրափակչում փայլուն մրցելույթ է ունեցել տասնվեցամյա Եվգենյա Մեդվեդևան (հորական ազգանվամբ՝ Բաբասյան) շահելով գլխավոր մրցանակը: Երկու մրցելույթների հանրագումարում (կարճ և ազատ ծրագիր) նրա ցույց տված արդյունքը կանանց մենասահքի պատմության մեջ երրորդն է:
Եվգենյա Մեդվեդևան մեծահասակների դասում սկսել է հանդես գալ այս տարվա հոկտեմբերից ու միանգամից մեկնարկել է հաղթանակով: Չեխ հանրահայտ մենասահորդ Օնդրե Նեպալի հուշամրցաշարում հաղթելուց հետո նա մասնակցել է Միլուոկիի (ԱՄՆ) մրցաշարին, որտեղ նույնպես նվաճել է առաջին մրցանակը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ