ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.12.2015 | 00:03

Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։ Իմաստության արմատը երկյուղն է Տիրոջից, և նրա ոստերը՝ երկար կյանքը։ Տիրոջ հանդեպ երկյուղը վանում է մեղքը, իսկ երկյուղ չունեցողը չի կարող արդարանալ։ Անիրավ զայրույթը չի կարող արդարանալ, քանզի նրա զայրույթի ընթացքը նրան տանում է դեպի կործանում։


Սիրաքի Իմաստությունը 1. 22-28

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ