Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ամոթալի ոչինչ չկա

Ամոթալի ոչինչ չկա
24.02.2016 | 15:44

Չեմպիոնների լիգայի 1/8-րդի շրջանակներում «Բարսելոնը» Լոնդոնում 2:0 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ: Երկու գոլն էլ խփել է Լիոնել Մեսին: Պատասխան խաղից առաջ սա զգալի առավելություն է կատալոնյան ակումբի համար, որը մասնագետների կողմից այս դիմակայության ակնհայտ ֆավորիտ էր դիտվում: Անդրադառնալով իր թիմի պարտությանը` Արսեն Վենգերն ի մասնավորի ասել է, որ այդ պարտության մեջ ամոթալի ոչինչ չկա. «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է, ու դա պատահական չէ»:
Օրվա մյուս հանդիպումում «Բավարիան» ձեռքից բաց է թողել «Յուվենտուսին հաղթելու հնարավորությունը: Այստեղ գրանցվել է 2:2 հաշիվ:
Չեմպիոնների լիգայի հանդիպումների մանրամասները տես թերթի ուրբաթ օրվա թողարկությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ