Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռեալ»՝ առանց Ռոնալդուի

«Ռեալ»՝ առանց Ռոնալդուի
04.03.2016 | 11:28

Ինչպես տեղեկացնում է «Sport es»-ը, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս ամռանը պատրաստվում է տրանսֆերի հանելու միանգամից տասը ֆուտբոլիստի ու նրանց թվում՝ Քրիշտիանու Ռոնալդուին, Սերխիո Ռամոսին: Առաջինի համար հրաժարագին է սահմանվել վաթսուն (նկատենք, որ սա նման կարգի ֆուտբոլիստի համար չափից դուրս ցածր հրաժարագին է), երկրորդի համար՝ քսանհինգ միլիոն եվրոն: Նման ճակատագիր է սպասում նաև ընթացիկ մրցաշրջանում առանձնապես չտպավորած Իսկոյին, Խամես Ռոդրիգեսին, գուցեև Տոնի Կրոսին: «Արքայականը» հաստատապես կլքեն Պեպեն ու Ալվարո Արբելոան: Վերը հիշատակվածներից զատ, Պերեսը չի կամենում «Ռեալում» տեսնել նաև Կազեմիրոյին, Դանիլոյին ու Խեսեին:
Մեր հերթին ավելացնենք, որ այս փոփոխությունների արդյունքում դժվար թե թիմի ղեկին շարունակի մնալ Զինեդին Զիդանը, ում Պերեսը, մինչ այս հարկադիր նշանակումը, շատ ավելի հետո էր տեսնում թիմի գլխավորի պոստում: Ակնհայտ է, որ «Ռեալն» արմատապես է փոխվում, իսկ դրա համար փորձառու մարզիչ է պետք: Ի դեպ, վերջերս տեղեկություն տարածվեց, որ Պերեսը մտքում ունի անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Պաչետինոյի թեկնածությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ