Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մի քիչ Իրան, մի քիչ Հայաստան՝ աշխարհի դեմ հանդիման

Մի քիչ Իրան, մի քիչ Հայաստան՝ աշխարհի դեմ հանդիման
10.03.2016 | 08:59

«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում»՝ «Կոնգրես» հյուրանոցում երեկ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձավ Իրանից գազ գնելու Վրաստանի ծրագրերին և գործընթացը որակեց ճկուն մարկետինգային քայլ՝ օգտագործել այլընտրանքները, երբ բանակցում ես քո գործընկերոջ հետ՝ նրա վրա ճնշում գործադրելու և գին գցելու համար: «Դա շատ հետաքրքիր և մեզ համար ուսանելի էր: Ոչ միայն Ադրբեջանի, այլև «Գազպրոմի» հետ գործընթացներում: Նման հնարքները ընդունված են և իրենց արդարացնում են: Իրանի համար միակողմանի կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի տիրույթից, նաև ռուսական «Գազպրոմից», այդքան էլ նպատակահարմար չէ: Կարծում եմ՝ առաջիկայում Իրանը ևս կխաղա այս վեկտորների վրա, որը մեզ համար նույնպես մանևրելու հնարավորություններ է ստեղծում, այդ թվում` գազի սակագնի հարցում, բանակցություններում»:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի գնահատականով՝ Թեհրանը բազմիցս հայտարարությունների մակարդակով նշել է, որ հետաքրքրված է ԵԱՏՄ շուկայով, Հայաստանի շուկան այնքան էլ մեծ չէ, և Իրանին հետաքրքրում է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ մտնելու տարբերակը: Նրա գնահատականով` այս ոլորտում ևս կարող են համագործակցության տարբերակներ ձևավորել Իրան-Հայաստան-Ռուսաստան եռանկյունով:
«Ռուսաստանն Իրանի հետ առևտուրը խթանելու նպատակով՝ կանաչ միջանցք է ստեղծել գյուղատնտեսական ապրանքների ներկրման համար՝ Թուրքիայի հետ կոնֆլիկտից հետո: Փաստորեն՝ դա սեպարատ քայլ է՝ առանց ԵԱՏՄ գործընկերների հետ խորհրդակցելու: Ժամանակը կորցնելու գինը շատ բարձր է, և այսպիսի քայլեր արվում են: Բայց մենք այդպես էր չտեսանք, որ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը կամ Հայաստանը բողոքեն սեպարատ քայլերի դեմ կամ Ռուսաստանից նման արտոնություններ պահանջեն իրենց համար»՝ հիշեցրեց Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին տնտեսական քաղաքականությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչպե՞ս է լինում, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների քննարկումը աստիճանաբար վերածվում է ռուս-իրանական հարաբերությունների քննարկման: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին ընդառաջ: Կարող եք չպատասխանել, հարցը ոչ տնտեսական է, ոչ քաղաքական, ոչ էլ անգամ հռետորական:

Դիտվել է՝ 741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ