Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ովքեր են երկրի դավաճանները

Ովքեր են երկրի դավաճանները
20.04.2016 | 17:30

«Կառավարությունը որևէ տեղ առաջարկ չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար, մենք ունենք այդ գումարները, գործընթացը գնում է առաջ, և շատ շուտով այն զենքը, որ պլանավորել ենք ձեռք բերել, ձեռք կբերենք, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իսկ եթե մարդիկ ինքնակամ ցանկություն ունեն աջակցելու զոհվածների ընտանիքներին, դա ընդունելի է: Մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն, մենք ունենք համապատասխան ֆինանսական հնարավորությունները և կարող ենք իրականացնել ու իրականացնում ենք այն բոլոր ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը»,- այսօր հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ` անդրադառնալով այն հարցին էլ, թե հարուստները պետք է իրենց ունեցվածքից «մաս» հանեն բանակին, ասաց. «Այո՛, այն մարդիկ, որոնք ապօրինի ճանապարհով են հարստացել, պետությունը, համապատասխան մարմինները կհետևեն ու համապատասխան լուծում կտան, կփորձենք պարզել, եթե օրինական ճանապարհով չեն հարստություն դիզել, հարկեր վճարել, դա երկրի հանդեպ դավաճանություն է: Կարծում եմ, որ ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, այդ մտահոգությունը պետք է վերաբերի այդ մարդկանց, ոչ թե նրանց, որոնք օրինական ճանապարհով այս երկրում բիզնես են ծավալել, աշխատում են հարկերը վճարելով ունենալ շահ: Դա նորմալ եմ համարում: Նաև հորդորում եմ, որ որոշ մարդիկ չփորձեն այդ ճանապարհով պառակտում ստեղծել երկրի որոշ խավերի մեջ»:


Վարչապետի խոսքից կարելի է եզրակացնել, որ արդեն տևական ժամանակ իշխանական վերնախավում հայտնված մի ստվար հատված դավաճանություն է իրականացնում սեփական երկրի հանդեպ, բայց «համապատասխան մարմինները» ուղտի ականջում քնած են: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է մեկ առ մեկ թվարկել բոլոր «դավաճաններին», ովքեր հարկեր չվճարելով` գերշահույթ են ստանում մեր երկրում: Հիմա Հովիկ Աբրահամյանը չգիտի՞ նրանց տեղը, չգիտի՞, թե ովքեր են, իր խոսքով ասած, դավաճանները: Եթե մարդիկ արդարացիորեն խոսում են գերհարուստների մասին և փորձում նրանց մեղքի բաժինը տեսնել երկրի այսօրվա վիճակի մեջ, փաստորեն, «պառակտո՞ւմ են ստեղծում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ