Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինը կադրային փոփոխություններ է արել իրավապահ համակարգում

Պուտինը կադրային փոփոխություններ է արել իրավապահ համակարգում
02.05.2016 | 23:08

Կադրային փոփոխությունները ՌԴ իրավապահ համակարգում գնահատվում են ուժային կառույցներում, որոնց վրա է հիմնված Պուտինի իշխանությունը, կարգապահությունն ամրապնդելու քայլ՝ The Financial Times-ում գրում է Կատրին Հիլեն: Պաշտոնազրկվել է 8 բարձրաստիճան պաշտոնյա, 12-ը նշանակվել են նոր պաշտոնների և պաշտոնի բարձրացում են ստացել: Կրեմլում աճում է տագնապը համաժողովրդական դժգոհության և բողոքների ալիքից՝ ծանր տնտեսական անկման հետևանքով: Իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնաթողությունն ընկալվել է իբրև իշխանության արձագանքը նրանց վարքագծի նկատմամբ հասարակական դժգոհությանը:
Բացի այդ՝ Ալեքսեյ Կուդրինը նշանակվել է ՌԴ նախագահին առընթեր տնտեսական խորհրդի փոխնախագահ: Նրա ազդեցությունը մեծանում է: Պուտինը ձգտում է ամրապնդել բարեփոխիչի իր ռենոմեն, որպեսզի 2018-ից հետո տնտեսական բարեփոխումների ծրագիր իրականացնի:
Կատրին ՀԻԼԵ, Financial Times


Հ.Գ. Եթե Վլադիմիր Վլադիմիրովիչն անձամբ փոփոխություններ է անում ու միանգամից 8 բարձրաստիճան պաշտոնյայի ազատում է աշխատանքից, սպասե՞նք, որ Հայաստանում էլ փոփոխություններ կլինեն, թե՞ Հայաստանը իր լիմիտը սպառել է ՊՆ մեկ փոխնախարարի ու երկու վարչության պետի պաշտոնանկությամբ, իսկ ավելի վաղ՝ ՄԻՊ-ի և ԴԱՀԿ-ի պետի հրաժարականներով, ԱԱԾ-ի տնօրենի թոշակի անցնելով: Նկատե՞լ եք, որ նոր նշանակումներով ՀՀ նախագահն աշխատանքի է տեղավորում իր աշխատակազմին: 2018-ից առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ