Արդեն տեղեկացրել ենք, որ Անգլիայի առաջնությունում վաղաժամկետ չեմպիոն է հռչակվել «Լեստերը»` ակումբ, որը նախորդ մրցաշրջանում պարզապես հրաշքով փրկվեց պրեմիեր լիգայից դուրս թռչելուց: Չեմպիոն դառնալու համար ակումբը յուրաքանչյուր ֆուտբոլիստի նվիրել է «Բ» դասի «Մերսեդես»: Սրանից զատ, թիմի սեփականատերը խոստացել է ամբողջովին փոխհատուցել տղաների այցելության գումարը Լաս Վեգաս, ինչպես նաև հավելյալ տրամադրել է 8,2 միլիոն եվրո, որը համամասնորեն կբաժանվի խաղացողներին: Հաշվի առնելով այն, որ համեստագույն ակումբի համար սրանք չլսված բաներ են, տղաները խիստ գոհ են մնացել հասանելիք շռայլություններից:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ