Ժամկետից շուտ երկրի չեմպիոնությունը նվաճած «Լեստերը» Անգլիայի առաջնության նախավերջին տուրում սեփական հարկի տակ ընդունեց «Էվերտոնին»: Հաշվի առնելով այն, որ արդեն ոչինչ չնշանակող հանդիպման առնչությամբ սաների մոտ կարող է լինել միանգամայն այլ տրամադրություն, Ռանիերին խոստացել էր սեփական ձեռքերով խեղդել խաղացողներին, եթե մատների արանքով նայեն խաղին: Բարեբախտաբար գործը սպառնիլիքի իրականացմանը չհասավ: «Լեստերը» խաղը շահեց 3:1 հաշվով: Վարդին դարձել է երկու գոլի հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ