Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հերմինե Նաղդալյան. Այն փորձությունները, որ կարող է պատահել կյանքում, Նժդեհն անցել ու հաղթահարել է

Հերմինե Նաղդալյան. Այն փորձությունները, որ կարող է պատահել կյանքում, Նժդեհն անցել ու հաղթահարել է
28.05.2016 | 23:48

Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին, Երևանի կենտրոնում բացվեց Գարեգին Նժդեհի վեց մետրանոց, բրոնզաձույլ արձանը: Քանդակագործ՝ Գագիկ Ստեփանյան: Միանգամից արձանին տրվեցին իրարամերժ գնահատականներ՝ կատարյալ, ֆանտաստիկ, Պուշկին, Պետրոս առաջինի նմանակ: ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որ ներկա էր արձանի բացմանը, համաձայն չէ, որ արձանը Գարեգին Նժդեհի անունն է կրում, բայց Գարեգին Նժդեհը չէ.


-Երևանում, կարծես, ավանդույթ է ձևավորվում, որ յուրաքանչյուր նոր արձան սկզբից անպայման քննադատում են, տարբեր պիտակներ ու անուններ տալիս, իսկ հետո նույն այդ արձանները դառնում են շատ սիրված: Հիշու՞մ եք Վարդան Մամիկոնյանի և Առնո Բաբաջանյանի արձանների շուրջ ինչքան խոսակցություններ եղան, իսկ այսօր նրանց արձանները Երևանի սիրված արձաններից են: Ես կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի արձանը իսկապես ստացվել է, լավ ու մնայուն գործ է, քանդակագործին հաջողվել է Նժդեհի մի շարք որակներ մեկտեղել բրոնզաձույլ հսկայի մեջ, և արձանն իսկապես նայողին փոխանցում է հոգևոր մեծ ուժ՝ լինելով մտածողի ու զորավարի համադրում: Մշակույթի և արվեստի իրական արժեքները գնահատական են ստանում ժամանակի մեջ, այս արձանը նույնպես այդպիսի ճակատագիր կունենա:
-Ժամանակը ցույց է տալիս, որ որոշ արձաններ էլ հանում են:
-Վստահ եմ, որ այն փորձությունները, որ կարող է պատահել կյանքում, Նժդեհն անցել ու հաղթահարել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ