Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՆԱՏՕ-ն կապ չունի բանաձևի հետ

ՆԱՏՕ-ն կապ չունի բանաձևի հետ
04.06.2016 | 10:20

Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդագը հայտարարել է, որ նացիստների կողմից հրեաների ոչնչացման պատճառով Գերմանիան իրավունք չունի բանաձև ընդունել հայերի ցեղասպանության մասին՝ գրում է Handelsblatt-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը: «Սկզբում դուք վառարաններում հրեաներին եք վառում, հիմա մեղադրում եք թուրք ժողովրդին ցեղասպանության մեջ»՝ հայտարարել է Բոզդագը: Նրա խոսքով՝ Գերմանիան «պետք է զբաղվի սեփական պատմությամբ»: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը բանաձևը անվանեց «սխալ որոշում»՝ հավելելով, որ «թուրքերը իրենց պատմությունից ամաչելու ոչինչ չունեն»:

Բանաձևի մասին արտահայտվեց և նախագահ Էրդողանը՝ նշելով, որ «լրջորեն կվնասի» երկրների փոխհարաբերություններին: ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում մեղադրեց Գերմանիային, որ այդ «անպատասխանատու և մերկապարանոց որոշմամբ» Գերմանիան «ցանկանում է ուշադրությունը շեղել սեփական պատմության մութ էջերից»: Բանաձևը, որ Առաջին աշխարհամարտի տարիներին մեկուկես միլիոն հայերի սպանությունը որակում է ցեղասպանություն, Բունդեստագը ընդունեց՝ հակառակ թուրքական իշխանությունների բացահայտ նախազգուշացումների: Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի կապ չունի Հայաստանի բանաձևի հետ և հույս հայտնեց, որ «հնարավորինս շուտ կնորմալանան երկրների փոխհարաբերությունները», ընդգծեց կոնֆլիկտի հետագա սրումից խուսափելու անհրաժեշտությունը:
Handelsblatt


Հ.Գ. Փաստորեն՝ ՆԱՏՕ-ն էլ փակեց Թուրքիայի բողոքի ճանապարհը, ի սկզբանե հայտարարելով, որ բանաձևի հետ կապ չունի, այսինքն՝ Էրդողանը չի կարող դաշինքին բողոքել մյուս դաշնակցից: Թուրքիան քարոզչական քայլեր է անում, որոնց տակ չկան քաղաքական ու առևտրատնտեսական լուրջ հետևանքներ: Դա սովորական պատասխան է՝ արդեն մեկ տարի և ավելի՝ Թուրքիան կասեցնում ու վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները այլ երկրների հետ՝ անվերջ մեղադրելով բոլորին ամեն ինչում՝ Վատիկան, Ֆրանսիա, Ավստրիա՝ անցել են այդ ճանապարհը և ոչինչ՝ Թուրքիան մնում է Թուրքիա, Վատիկանը՝ Վատիկան, Ֆրանսիան՝ Ֆրանսիա, Ավստրիան՝ Ավստիա: Գերմանացի զբոսաշրջիկներին կորցնելը միայն Թուրքիայի տնտեսության համար ծանրագույն հարված է: Հիմա ի՞նչ, նույնիսկ չհոխորտա՞ն, նույնիսկ չբողոքեն: Այս ամենը կարող էր միանգամից ավարտվել, եթե Թուրքիան ընդուներ ցեղասպանությունը: Բայց դա չի լինելու Էրդողանի Թուրքիան:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ