Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայերը՝ գերմանական ապտակ Էրդողանին

Հայերը՝ գերմանական ապտակ Էրդողանին
05.06.2016 | 09:19

Դեռ դժվար է ասել, թե Գերմանիայի խորհրդարանի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ինչ ազդեցություն կունենա Բեռլինի ու Անկարայի հարաբերությունների վրա՝ գրում է Դանիլո Տաինոն Corriere della Sera-ում: Էրդողանը նույնիսկ մտոքվ չպիտի անցկացնի եվրոպական որևէ երկրի խորհրդարանի քննարկումները խանգարել՝ այս ուղերձը հղեց գերմանական Բունդեստագը Թուրքիայի նախագահին: Համարյա միաձայն քվեարկությամբ մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունը 1915-1916 թթ. Օտտոմանյան կայսրությունում ճանաչվեց ցեղասպանություն:

Ինչպես քանիցս զգուշացրել էր այս ամիսներին, Անկարան իր դեսպանին հետ կանչեց Բեռլինից և ԱԳՆ հրավիրեց Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչին՝ իր բողոքն արտահայտելու համար: Դա կանխատեսելի ճգնաժամ էր, բայց ոչ դրամատիկ: Գերմանիայի խորհրդարանը վաղուց էր մտադրվել քննարկել զանգվածային սպանդը նաև այն պատճառով, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և գիտեր՝ ինչ է կատարվում, բայց չմիջամտեց: Որպեսզի չնյարդայնացնի Անկարային և Գերմանիայի բազմամարդ թուրքական համայնքին, կառավարությունը մշտապես հետաձգում էր քննարկման օրը: Ի վերջո ստիպված էին հարցին վերադառնալ այն պահին, երբ կանցլեր Անգելա Մերկելի և Էրդողանի հարաբերությունները դարձել են ռազմավարական՝ Թուրքիայի ու ԵՄ-ի միջև փախստականների հարցով համաձայնագրի ստորագրման պատճառով:

Ոմանց կարծիքով՝ այս դիվանագիտական ճգնաժամը կարող է հարցականի տակ դնել փախստականների համաձայնագիրը: Գուցե սա երջանիկ դեպք է՝ խանգարել Անկարայի տիրոջը՝ Բունդեստագի ազատ կամքի դրսևորումն արգելակել և նշանակում է Էրդողանին հասկացնել, որ իր ավտորիտարիզմն ու հավակնությունները ռեալ սահմաններ ունեն: Անհնար է կանխատեսել, թե մինչև ուր կհասցնի Էրդողանին իր մոլուցքը: Մի քանի օր առաջ նա զանգահարել էր Անգելա Մերկելին՝ զգուշացնելու, որ հայկական հարցով բանաձևի քվեարկությունը երկկողմ հարաբերություններին, այդ թվում` ռազմական, կվնասի: Թուրքիայի նախագահն ասաց, որ դեսպանի հետկանչը միայն առաջին քայլն է: Հավանաբար, ճգնաժամը սահմանափակ մասշտաբներ կունենա՝ երկու երկրներին միավորում են ընդհանուր շահերը, նրանք ՆԱՏՕ-ի անդամ են, Սիրիայի, ԻՊ-ի ու Պուտինի դեմ կռվող Անկարան չի կարող իրեն թույլ տալ մեծ մեկուսացում:
Դանիլո ՏԱԻՆՈ, Corriere della Sera


Հ.Գ. Միջազգային մամուլը շարունակում է քննարկել Բունդեստագի ընդունած բանաձևը՝ առավել վերլուծական դարձնելով անդրադարձները և անցյալից վերադարձնելով մեր օրերը: Ի վերջո՝ հիմա շատ ավելի կարևոր է օգտագործել մթնոլորտը և թուրք-գերմանական հարաբերությունների որոշակի ճգնաժամը հօգուտ ներկայի խնդիրների՝ ԼՂ կոնֆլիկտի բանակցություններում: ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիային մնում է մեկ ամիս՜ բավարար ժամանակ շփման գծում վերահսկողության ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ