Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքիայի մեկուսացումն ուժեղանում է

Թուրքիայի մեկուսացումն ուժեղանում է
08.06.2016 | 13:26

Թուրքիան վիթխարի ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու աշխարհի երկրների մեծ մասին ընդունել թուրքերի պատասխանատվությունը հայ ժողովրդի ցեղասպանության մեջ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման դեմ պարտության դատապարտված պայքարում Թուրքիան ստացավ հերթական հարվածը: Այս անգամ Գերմանիայից: Անցած շաբաթ Գերմանիայի խորհրդարանը բանաձև ընդունեց Առաջին աշխարհամարտի տարիներին թուրք զինվորների ձեռքով հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու մասին:


Գերմանիան ոչ առաջին և ոչ վերջին երկիրն է, որ նման որոշում է ընդունում: Նրան նախորդել են այլ պետությունների (հիմնականում՝ եվրոպական) և միջազգային կառույցներ որոշումներ: Կարծես նաև ԱՄՆ-ի ճանաչումն է ժամանակի հարց, թեպետ Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի ապագայով և միաժամանակ կրում է հասարակական կարծիքի ազդեցությունը, որ հիմնականում կենտրոնացած է ներքին խնդիրների վրա: Հայերի ցեղասպանության դեմ պայքարը կանխավ տանուլ է տրված, բայց Անկարան դեռ շարունակում է մեծ միջոցներ ներդնել: Պատճառներից մեկը՝ Էրդողանը (ի տարբերություն ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքի) իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդ և ջանում է վերադառնալ նրա մեծության ժամանակներին, երբ սուլթանները վերահսկում էին Մերձավոր Արևելքը իսլամի անունից: Բայց պետք է ընդունել, որ Թուրքիայում բազում ձայներ են հնչում՝ կոչ անելով փոխել հայերի զանգվածային սպանությունները չընդունելու ավանդական քաղաքականությունը: Լիովին հնարավոր է, որ Թուրքիայի նվազ անհաշտ դիրքորոշումը այդ հարցում պատմաբաններին իրավունք կտար քննարկել՝ սպանություններն իրականացվե՞լ են ինչ-որ ծրագրի շրջանակում ու Ստամբուլից հրամանով (հետևաբար՝ իրականում ցեղասպանություն է եղել)՝ հարցը կառավարությունում ու խորհրդարանում քննարկելու փոխարեն:


Հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև Գերմանիան ընդունեց այն պահին, երբ աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն ժամանակներում Գերմանիան և Օսմանյան կայսրությունը դաշնակիցներ էին, գերմանացի սպաներն ու դիվանագետները հայերի սպանության վկաներ էին և հաճախ են աջակցել Օսմանյան կայսրության քաղաքականությանը հայկական հարցում: Հետագայում Հիտլերն աշխարհի լռությունը հայերի զանգվածային սպանությունների առաջ գնահատեց իբրև վկայություն, որ Գերմանիայի ձեռքերն ազատ են և կարող է ցանկացածն անել իր իշխանության տակ հայտնված հրեաների հետ: Բայց գերմանաթուրքական դաշինքը մնացել է անցյալում: Եվ Գերմանիան, և Թուրքիան այսօր բոլորովին այլ պայմաններում են: Սակայն դա չխանգարեց Էրդողանին հայտարարել, որ Գերմանիան ճանաչում է հայերի ցեղասպանությունը, որ համաշխարհային հանրության ուշադրությունը շեղի սեփական հանցագործություններից:

Չնայած գերմանաթուրքական հարաբերությունների կտրուկ սառեցմանը, հազիվ թե Բեռլինում ինչ-որ մեկը լուրջ վախեցել է Էրդողանի դժգոհությունից: Թուրքիայի նախագահը բազմիցս ապացուցել է, որ իր բարձրագոչ կռվազան հայտարարություններին գործողություններ չեն հետևում: Թեպետ նա խորհրդակցությունների համար հետ կանչեց դեսպանին Բեռլինից, թերևս այդ ճգնաժամը, ինչպես Ֆրանսիայի և հայերի ցեղասպանությունն ընդունած այլ երկրների դեպքում, մոտ ժամանակներս կհաղթահարվի և Էրդողանը կհաշտվի նոր իրողության հետ: Ի վերջո, նա արդեն այն վիճակում չէ, որ թելադրի իր կամքը ինչ-որ մեկին Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ը կոպիտ ու անկեղծ անտեսում է Թուրքիային՝ օգնելով սիրիացի քրդերին, որոնց Թուրքիան ատում է, ինքնավարություն ստեղծել:

Ռուսաստանն Իրանի ու Բաշար Ասադի հետ վաղուց դադարել է Էրդողանին լուրջ գործոն համարել, որ ի վիճակի է խանգարել Սիրիայում իրենց ծրագրերին: Վերջապես՝ նրա հետ հաշվի չեն նստում եվրոպացիները: Թեպետ Եվրոպայում զգուշանում էին, որ Էրդողանը չեղյալ կհայտարարի փախստականների հարցով համաձայնագիրը, թուրքերն իրենք շտապեցին ասել, որ դա չի լինի: Գուցե այդ պատճառով հայտարարվեց, որ առաջիկայում կստորագրվի փոխզիջումային համաձայնագիր Անկարայի ու Թել Ավիվի միջև հարաբերությունների նորմալացման և Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձի մասին գործի փակման համար: Սակայն երկկողմ հարաբերությունները հազիվ թե վերադառնան նախկին ծաղկումի ժամանակներին: Պատճառներից մեկը՝ Էրդողանն այլևս ուժեղ և խոստումնալից ղեկավար չէ, այլ պետության նախագահ է, որը հայտնվել է խստացող տարածաշրջանային ու միջազգային մեկուսացման մեջ՝ չնայած երկրի որոշակի կարգավիճակի պահպանմանը, որ ազդեցիկ էր անցյալում և ի վիճակի է ապագայում նորից ներգործել տարածաշրջանի իրավիճակի վրա:
Էյալ ՆԱԶԻՐ, Israel Hayom, Իսրայել


Հ.Գ. Տարօրինակ չէ՞, երբ հրեաները գրում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի պայքարը պարտության է դատապարտված, իսկ իրենք ցեղասպանությունը չեն ճանաչում: Նշում են, որ շուտով ԱՄՆ-էլ կճանաչի, իսկ իրենք աշխարհի միակ ցեղասպանություն համարում են Հոլոքոստը, թեպետ Ռաֆայել Լեմկինը, ցեղասպանությունը որպես հասկացություն սահմանելիս, հիմք է ընդունել Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության փաստը: Ավելի տարօրինակն էլ կա՝ դարասկզբին Իսրայելը որպես պետություն դեռ չկար, բայց հրեաները երիտթուրքերից պակաս դեր չեն ունեցել հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հարցում: Գուցե հենց այդ պատճառով՝ յուրայիններին չմեղադրելու համար, չեն ընդունում հայերի ցեղասպանությունը: Գերմանիայի օրինակը ուսանելի է նաև Թել Ավիվի համար՝ թե սեփական պատասխանատվությունն ու մեղսակցությունն ընդունելու, թե հարցը Թուրքիայի հետ հարաբերություններում գործոն դարձնելու համար: Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է՝ ոչինչ ոչ մի տեղ չի կորչում, պետք եղած պահին ի հայտ են գալիս դեպքեր ու փաստեր, պետք եղած պահին՝ ժխտվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ