Դրամատիկ ընթացք ունեցավ Չեխիա-Խորվաթիա հանդիպումը: Նոմինալ հյուրերը ավելի քան վստահ խաղով հաղթում էին 2:0 հաշվով, սակայն չեխերն իրենց մեջ կարողացան ուժ գտնել ու տանհինգ րոպեի ընթացքում հավասարեցնել հաշիվը:
Խաղավերջում մրցավարը հարկադրված էր առժամանակով դադարեցնել հանդիպումը, քանի որ ֆուտբոլային խուլիգանները դաշտ էին նետել ֆայերներ: ի դեպ՝ այդ հարկադրական դադարից հետո են չեխերը հավասարեցրել հանդիպման հաշիվը:
Ավելի վաղ կայացած Իտալիա-Շվեդիա խաղում իտալացիները տարան երկրորդ հաղթանակն (1:0) ու լուծեցին փլեյ օֆ դուրս գալու խնդիրը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ