Անգլիայի ընտրանուց Եվրոպայի առաջնության խմբային առաջին հանդիպումում կրած պարտությունից հետո ուելսցիները կարողացան հաղթանակի հասնել սլովակների հետ մրցակցությունում:
Եղածը հրաշափոխություն չանվանենք, սակայն կատարվածում, ինչպես վկայում է ուելսցիների առաջատարը՝ Գարետ Բեյլը, էական դեր է խաղացել կարտոֆիլը. «Բուրգերներն ու կարտոֆիլի ֆրին կարծես թե օգնեցին մեզ: Դա որոշակի փոփոխություն էր: Մեզ անհրաժեշտ էր անսովոր բան անել: Հաճելի է, երբ փոքրիկ փոփոխություններ են լինում: Դա բոլորի տրամադրությունը բարձրացրեց»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ