Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԽԽՎ-ն քննարկում է ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Թուրքիայում

ԵԽԽՎ-ն քննարկում է ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Թուրքիայում
22.06.2016 | 17:22

Հունիսի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկում է «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Թուրքիայում» թեմայով զեկույցը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իր ելույթում նշել է, որ համազեկուցողներ` տիկին Գոդսքեսենը և տիկին Վուցկովիչը զգալի աշխատանք են կատարել և փաստաթուղթն առաջ է քաշում բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց Թուրքիան պետք է անհապաղ անդրադառնա:


«Ի թիվս բազմաթիվ խնդիրների և լուրջ խախտումների՝ օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջև հարաբերությունների ոլորտներում, զեկույցում նաև հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության և ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության ու սահմանափակումների, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների և շարքային քաղաքացիների հետապնդման վերաբերյալ: Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում և ճնշվում է Թուրքիայում:


Այս դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկը Հրանտ Դինքն էր, հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողը, որ ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007-ին: Դինքը բարձրացնում էր հայերի ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական և թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր, պայքարում էր մարդկային արժանապատվության և ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում:
Մայիսի 20-ին թուրքական խորհրդարանը քվեարկեց մի օրինագծի օգտին, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը: Նոր օրենքը, որը Թուրքիայում խոսքի ազատության ոտնահարման պնդումների շարքից է, թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ: Ընդդիմությունը ներկայացնող մեր պատգամավորները Թուրքիայում իրական վտանգի տակ են:
Գերմանիայի Բունդեստագում ընդունված վերջին որոշումը, որի համար մենք խորապես երախտապարտ ենք նրանց, առաջացրեց թուրքական իշխանությունների վրդովմունքը: Գերմանացի օրենսդիրները ականատեսը եղան աննախադեպ ատելության կոչերի և ահաբեկման դրսևորումների: Բանաձևի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանը արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից: Ինչպես նշեց Բունդեստագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռևս 1945-ին»: Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ: Չեմ կարող շրջանցել մշակութային ժառանգության պահպանման խնդիրը: Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային և հոգևոր հուշարձաններ, որոնք շարունակաբար և միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության նախապես ծրագրված` հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է:


1915-ի ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով: Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի: Այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը: Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ մտածենք` որո՞նք պետք է լինեն մեր քայլերը` Վեհաժողովի առջև Թուրքիայի ստանձնած հանձնառությունների տեսանկյունից»՝ ասել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Օրվա ընթացքում թեմային վերաբերող հավելյալ տեղեկություններ կլինեն Ստրասբուրգից:

Դիտվել է՝ 1474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ