Անգլիան ընկերակցեց Իսպանիային, իսկ դա նշանակում է, որ Իսլանդիայի ընտրանին թաղեց նրանց մեկ քառորդ դուրս գալու հույսերը: Մինչդեռ թվում էր, թե ամեն ինչ հաջող սկսվեց Անգլիայի ընտրանու համար, որը ստացավ շատ արագ տասնմեկմետրանոց ու հաջողությամբ իրացրեց: Սակայն հետևեց իսլանդացիների արագ հակագրոհն ու մեկ րոպե անց հաշիվը հավասար էր: Ոգևորված հաջողությունից՝ իսլանդացիները ևս մեկ անգամ ծվատեցին անգլիացիների պաշտպանությունն ու հաղթական հաշիվը կարողացան մինչև խաղավարտ պահպանել: Այսպիսով հայտնի դարձավ մեկ քառորդի վերջին զույգը՝ Իսլանդիա-Ֆրանսիա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ