Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մարիո Դրագին մտածում է Եվրոպայի փրկության մասին

Մարիո Դրագին մտածում է Եվրոպայի փրկության մասին
01.07.2016 | 01:30

ԵՄ սամմիթում իր կարճ ելույթում Մարիո Դրագին կիսեց ԵՄ նախագահների ու վարչապետների տագնապնեերը. «Ես տեսնում եմ ցնցումների ռիսկ, կարևորագույն գործոններից մեկը հասկանալն է, որ Եվրամիությունը կարող է դառնալ անկառավարելի»՝ մեջբերում է նրա խոսքերը Մարկո Զատերինը La Stampa-ում:

Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահը պահանջում է նախ և առաջ միջոցներ ձեռնարկել բանկերի խոցելիության դեմ և փոխել բյուջետային քաղաքականությունը, որը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի ներդրումներին: Մարիո Դրագին համոզված է, որ Բրեկզիտը փոխել է ամեն ինչ: Իրավիճակը վատ չէր հանրաքվեից առաջ: Կայուն աճ կար, որ խթանվում էր ներդրումներով, ինֆլյացիան ցածր էր, փոխառությունները բարելավում էին աշխատաշուկայի վիճակը: Դրագին նախազգուշացրեց, որ տարբեր հաշվարկներով եվրագոտում հնարավոր է աճի տեմպերի նվազում 0,3-0,5% առաջիկա երեք տարիներին: Աճը չափազանց ցածր կլինի, որպեսզի կարողանա աշխատեցնել տնտեսության շարժիչը և իրականում հաղթահարել գործազրկության պատուհասը, որ երկնիշ թվերով է հաշվում:

ԵԿԲ-ի նախագահը վստահ է, որ խնդիրը վերաբերում է բոլոր ֆինանսական շուկաներին, հատկապես արտասահմանյան տարադրամի շուկային: Բախվելու ենք բանկերի խոցելիությանը, որը չենք կարող մեզ թույլ տալ: Ինչպես չենք կարող գերագնահատել ներդրումների աճի բյուջետային քաղաքականությունը՝ կարևոր, բայց անբավարար գործողություն, եթե ԵՄ ղեկավարները համատեղ չաշխատեն՝ վերափոխելու ԵՄ-ն փոփոխություններով, որ սպասում են քաղաքացիները: Դա է խնդիրը: Դա նշանակում է տնտեսության բարենորոգում, նաև եվրոպական ինստիտուտների՝ դարձնելով առավել արդյունավետ ու կառավարելի: Իբրև եվրոպական միասնության կողմնակից՝ Մարիո Դրագին հաճախ է արտահայտում այդ ցանկությունը, բայց այս անգամ խնդրանքը հրատապ է:
Մարկո ԶԱՏԵՐԻՆ, La Stampa


Հ.Գ. Փառք ու պատիվ Մեծ Բրիտանիայի անջատողականներին: Նրանք չլինեին, մենք ու Եվրամիությունը չէինք հայտնվի նույն կարգավիճակում՝ բարեփոխումների անհրաժեշտության առաջ, կառավարման արդյունավետության մեծացման, ֆինանսական հոսքերի կրճատման, գործազրկության աճի, տնտեսական աճի նվազման՝ միով բանիվ՝ անկառավարելիության: Մնում է եվրաչինովնիկներին սովորեցնենք կոռուպցիայի, հովանավորչության, պետական և անձնական գրպանի նույնականության ֆոկուսները և կդառնանք առաջատար համաեվրոպական մասշտաբով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ