Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուելս-Պորտուգալիա. ով՝ ում

Ուելս-Պորտուգալիա. ով՝ ում
06.07.2016 | 16:17

Այսօր երեկոյան կկայանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղը: Մրցելու են սենսացիոն կերպով հանդես եկող Ուելսի ու առաջնությունում մինչև այժմ հիմնական ժամանակում հաղթանակ չճաշակած Պորտուգալիայի ընտրանիները: Երկու թիմերի առաջատարներն էլ՝ Գարետ Բեյլն ու Քրիշտիանու Ռոնալդուն, ներկայացնում են Եվրոպայի չեմպիոնների լիգայի 2015-2016 մրցաշրջանում հաղթած Մադրիդի «Ռեալի» թիմը: Կամենանք, թե ոչ, այսօրվա հանդիպման «մեխը» լինելու է այս երկուսի մրցակցությունը, թեպետ երկու հավաքականում էլ կան միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող բավական թվով ֆուտբոլիստներ:

Ուելսցիների պասիվում պիտի դիտարկել դեղին քարտերի պատճառով խաղը բաց թողնող Աարոն Ռեմզիին, իսկ ահա պորտուգալացիների կազմում նկատելի կորուստներ չկան: Ավելին՝ մարզաշխարհը գնալով ավելի ու ավելի համառ է խոսում տասնութամյա Ռենատու Սանչես ծագող աստղի մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ