Հուլիսի 17-ից Կիպրոսի Նիկոզիա քաղաքում մեկնարկել է բասկետբոլի C դիվիզիոնի մինչև տասնվեց տարեկանների Եվրոպայի առաջնությունը: B ենթախմբում ընդգրկված Հայաստանի ընտրանին (գլխավոր մարզիչ՝ Վարդան Խաչատրյան) մեկնարկային տուրում 48:71 հաշվով զիջել է Անդորրայի հավաքականին: Խմբում ընդգրկված են նաև Մոլդովայի, Ալբանիայի, Ջիբրալթարի հավաքականները:
Տեղեկացնենք, որ զուգահեռաբար Հունաստանի Հալկիդի քաղաքում ընթանում է մինչև քսան տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Մերոնք առաջին երկու հանդիպումներում էլ ձախողվել են:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ