Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերջին հույսը «Շիրակն» է

Վերջին հույսը «Շիրակն» է
22.07.2016 | 01:19

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում «Ալաշկերտն» ընդունեց Թբիլիսիի «Դինամոյին», որին հյուրընկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով: Առավելագույնը, որ կարողացան անել մեր ֆուտբոլիստները, ոչ-ոքի արդյունքի հասնելն էր (1:1), իսկ սա նշանակում է, որ Հայաստանի չեմպիոնը չկարողացավ լուծել երրորդ փուլ դուրս գալու խնդիրը, ինչը, անկեղծորեն խոստովանենք, անտրամաբանական կլիներ հայկական ակումբային ֆուտբոլի նման ցածր կարգի պայմաններում: Կամենանք, թե ոչ, սա է իրականությունը: Փաստորեն, մեր միակ հույսը մնաց Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում հանդես եկող Գյումրու «Շիրակը»: Հիշեցնենք, որ Տռնավայի «Սպարտակի» հետ առաջին խաղում գյումրեցիները սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 են խաղացել:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ