Ինչպես հայտնի է, ձողացատկորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան խթանիչներ օգտագործած լինելու պատճառաբանությամբ չի մասնակցելու առաջիկա օլիմպիական խաղերին: Ռուսական կողմը, այնուամենայնիվ, փորձում է մարզուհու մասնակցության ձևեր գտնել:
Մասնավորապես, նրան առաջարկվել է դառնալ երկրի մարզական պատվիրակության դրոշակակիր, թեպետ անհասկանալի է մնում, թե հոգեբանական առումով դա ինչ կարող է արժենալ նրան, և արդյոք ՄՕԿ-ը կհանդուրժի՞ նման մասնակցությունը: Նկատենք, որ երկրի նախագահի հետ օլիմպիականների հանդիպման ժամանակ մարզուհուն տրվել է ծավալուն ելույթի հնարավորություն, և Պուտինը բավական տևական զրույց է ունեցել նրա հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ