Անդրադառնալով իր նոր ակումբի հիմնական կազմում հանդես գալու հնարավորությանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ի մասնավորի ասել է.
«Իմ տրանսֆերային արժեքը չի երաշխավորում իմ տեղը թիմի հիմնական կազմում: Չեմ կարծում, որ կարող եմ մասնակցել բոլոր հանդիպումներին, քանի որ ամեն ինչ կախված է լինելու մրցակցի մարտավարությունից: Բոլոր դեպքերում, ամեն բան կանեմ թիմին օգուտ տալու համար: Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Միայն ասում եմ՝ կփորձեմ: Եթե Դուք ինչ-որ բան եք խոստանում, դրանից հետո գտնվելու եք ճնշման տակ: Սա նոր մարտահրավեր է, և ինձ դուր են գալիս դժվարությունները: Երբ Դուք կարողանում եք հաղթահարել դրանք, դառնում եք ավելի ուժեղ»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ