Օգոստոսի 31-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ կանցկացնի իր երրորդ ընկերական հանդիպումը (ամերիկյան վոյաժի երկու հանդիպումներն էլ մեր տղաներն ավարտել են հաղթանակով): Մրցակիցը լինելու է Եվրոպայի վերջին առաջնությանը մասնակցած ու այն անփառունակ տապալած Չեխիայի ընտրանին: Համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի՝ այս հանդիպումը, նախապես նշված Պլզենի փոխարեն, կանցկացվի Մլադա Բոլեսլավ քաղաքում: Նշենք, որ մեր ընտրանին պատրաստվում է մասնակցելու 2018-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ