Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շուտ չե՞ն բոբիկանում

Շուտ չե՞ն բոբիկանում
09.09.2016 | 10:06

Հայտնի է դարձել, որ ՈՒկրաինայի ղեկավարության ու երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի շրջանակներում արդեն իսկ քննարկվում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու հարցն այն դեպքում, եթե ՈՒկրաինայի ընտրանին դուրս գա եզրափակիչ փուլ: Հիշեցնենք, որ ուղիղ ճանապարհով եզրափակչի ուղեգիր կստանան խմբերում առաջին տեղերը գրավածները, իսկ երկրորդում հայտնված իննից ութը (ամենավատ ցուցանիշ ունեցողը մեխանիկորեն դուրս կմնա պայքարից):


Ասենք, որ I խմբում ընդգրկված ուկրաինացիները վատ շանսեր չունեն, թեպետ ոչ խորվաթների, ոչ իսլանդացիների, ոչ էլ թուրքերի ընտրանիները դիտորդի կարգավիճակով չեն մասնակցում նախընտրականին:


Ավելորդ փութկոտությունը դեռև ոչ մեկին հաջողություն չի բերել: Առաջնության եզրափակչին դեռ մեկուկես տարի կա: Այդ ընթացքում այնքա՜ն ջրեր կարող են հոսել, որ մինչև հիմա հոսածները կարող են ցամաքած առու թվալ: Եվ հետո այդ ո՞վ կարող է հաստատապես պնդել կամ մերժել ռուս-ուկրաինական հավերժական հնարավոր բարեկամության կամ հավերժական թշնամու տարբերակը, երբ աշխարհում հաստատ է մի բան, որ ոչինչ հաստատ չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ