Վերջին տարիների ֆրանսիական ֆուտբոլի անփոփոխ չեմպիոն «Պարի Սեն Ժերմենի» համար միավորներ կորցնելը կարծես թե դառնում է ավանդույթ: Այս անգամ փարիզցիների հաղթական երեք միավորը մեկի վերածեց հյուր եկած «Սենտ Էտիենը»՝ 1:1:
Չորս տուրից հետո ՊՍԺ-ն ունի յոթ միավոր, իսկ աղյուսակը տասը միավորով գլխավորում է «Մոնակոն», որը արտագնայում գնդակների 4:1 հարաբերակցությամբ առավելության է հասել «Լիլի» նկատմամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ