BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կարեն Կարապետյանի «հրաշագործությունը»

Կարեն Կարապետյանի «հրաշագործությունը»
12.09.2016 | 16:52

Քաղաքական աշունը բավականին բուռն սկսվեց։ Մեկնարկը տվեց իշխանությունը՝ կառավարության ղեկավարին փոխելով։ Նոր վարչապետը կարո՞ղ է իրական բարեփոխումների «սիմվոլ» դառնալ։ Հարցն ունի շատ հստակ պատասխան՝ կարո՞ղ է Կարեն Կարապետյանը «կպնել» նախ` սեփական, ապա մերձավորների բիզնեսներին, կարո՞ղ է ձերբազատվել կառավարությունը սեփական կադրերի «բուծման» դաշտ դարձնելու արատավոր սովորությունից և, ի վերջո, ունի՞ սրտացավություն սեփական երկրի հանդեպ, այն գիտակցմամբ, որ պաշտոնը ժողովրդին ծառայելու միջոց է, ոչ թե կուտակած հարստությունը բազմապատկելու հնարավորություն... Կարո՞ղ է։


Յուրաքանչյուր նոր եկող պաշտոնյա խոստանում է ու հուսադրում ժողովրդին, սակայն գործում խոսքերին ու խոստումներին հակառակ։ Այսօր Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։ Վերակենդանացման համար մեծ ջանքեր և, ամենակարևորը, մեծ նվիրում է պետք։ Արդյունաբերությունից մինչև գյուղատնտեսություն, արտահանումից մինչև ներմուծում պետք է վերանայել մոտեցումները, երկիրը չի կարող ապրել պետական պարտքի ահագնացնող և վախեցնող սպառնալիքի տակ։ Ամեն գնացող ու եկող վարչապետ մշտապես նշում է, թե իրեն վատ ժառանգություն էր հասել ու է։ Խնդիրն այն է, որ իրենց բերել են հենց այդ «ժառանգությունները» ուղղելու, շտկելու համար, ոչ թե հոնքի տեղը աչքն էլ հանելու։ Նույնիսկ անպատվաբեր բան է, որ աշխատանքի վերջում որպես չկատարված աշխատանքի արդարացում է ներկայացվում «վատ ժառանգությունը»։ Իսկ ձեզ, ի՞նչ եք կարծում, ինչի համար են նշանակում, որ «լավ» ժառանգությունները վայելե՞ք։


Վերադառնանք 14-րդ վարչապետին ու փաստենք, որ յոթ ամսվա վարչապետը, եթե ընդամենը անցում ապահովելու համար է, ինչում համոզված է հասարակության գերակշիռ հատվածը, ուրեմն հաջորդ կառավարության ղեկավարին, ով փաստացի նաև երկրի իրական ղեկավարությունն է ստանձնելու, փոխանցվելու է ոչ միայն վատ ժառանգություն, այլև ամայացած տնտեսություն, հուսալքված ժողովուրդ և հայաթափված երկիր։
Հուսանք, որ «նախընտրական» վարչապետն առնվազն հրաշագործ կլինի և այս համակարգով ու կադրերով կկարողանա տնտեսությունը գոնե ոտքի կանգնեցնել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ