BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ դատարկ բյուջեն լցնել

Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ դատարկ բյուջեն լցնել
20.09.2016 | 00:20

Չնայած նորանշանակ վարչապետի ինքնավստահությանը և բարեփոխումների տրամադրվածությանը, կա մի իրողություն, որը հնարավոր չէ անտեսել։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրենք հաշվի են առնելու նախորդ կառավարության ծրագրերը։ Այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ այս կառավարությունը մինչև 2017-ի հունվարի 1-ը շարունակելու է աշխատել նախորդի հաստատած բյուջեով։


Այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, թե հնարավոր է, որ թոշակները բարձրանան։ Կարո՞ղ է այս կառավարությունը նման «շռայլություն» թույլ տալ իրեն։ Պատկերավոր խոսենք. տանը շատ քիչ փող կա, հարս են բերում, ու նա ասում է, թե պետք է տունը վերանորոգել, կահույք գնել, որ ընտանիքն ավելի բարեկեցիկ ապրի։ Ցանկությունը, ինչ խոսք, լավն է, բայց հնարավորությունները չեն ներում։ Այդպես է նաև մեր բյուջեի պարագայում։ Փաստացի (այսինքն, ոչ ստվերային բյուջեում) կա իքս գումար, որը հազիվ է բավարարում թոշակ վճարելուն ու պետության սոցիալական կարիքները հոգալուն։ Ավելին, մամուլը գրեց, թե բյուջեն վերջին եռամսյակում թերակատարվել է, ուստի մտավախություն կար, որ չեն կարողանալու այս ամիս թոշակները ժամանակին վճարել, էլ ուր մնաց՝ ավելացնել։
Այս իրավիճակում եկել է նոր վարչապետ, ու մարդիկ մեծ ծրագրերի հույսեր ունեն։ Ինչի՞ հաշվին, եթե պետության գանձարանում խիստ համեստ գումար կա։ Առավելագույնը, որ կարող է անել Կարեն Կարապետյանը, հերթական վարկային պայմանագիրը ստորագրելն է՝ պետական պարտքի բեռն ավելի մեծացնելով, կամ էլ հարկերի սրընթաց հավաքագրումը, ինչն այնքան էլ իրատեսական չէ։


Այնպես որ, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ նոր վարչապետից, մանավանդ որ նա էլ խոստովանեց՝ կախարդական փայտիկ չունի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ